Բերոզովսկին չի լքի Հայաստանի ազգային հավաքականը. ՀՖՖ նախագահ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 16, 2011 23:51

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ հյուրընկալվել էր «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարին, որի ժամանակ հավաստիացրեց, որ Ռոման Բերեզովսկին եւ Սարգիս Հովսեփյանը, անկախ ամեն ինչից, շարունակելու են ելույթները հավաքականում: «Կատարվեց շատ վատ բան. մրցավարի կողմից պատժվեց փայլուն ֆուտբոլ ցուցադրող մի հավաքական: Գտնվեց մի մարդ, որին հաջողվեց կանգնեցնել այս հավաքականին: Բայց մենք պետք է հպարտանանք մեր հավաքականով և ողբերգություն չսարքենք: Ցանկալի չէ, որ ապրենք Իռլանդիայի հետ խաղով»,- նշեց Ռուբեն Հայրապետյանը:

Ամփոփելով ընտրական փուլի արդյունքները՝ ֆեդերացիայի ղեկավարը ընտրական փուլն ընդհանուր առմամբ ձախողված համարեց: «Մակեդոնիայի հետ խաղում երկու միավոր կորցրինք, Երեւանում իրավունք չունեինք չհաղթել Ռուսաստանին, Իռլանդիային սեփական հարկի տակ չպետք է պարտվեինք: Պետք չէ ամեն ինչ բարդել մրցավարի վրա: Մենք այս տղաներով իրավունք չունեինք դուրս չգալ եզրափակիչ փուլ: Մենք պետք է, ինձանից սկսած, վերլուծենք բացթողումները և համախմբված մոտենանք հաջորդ ընտրական փուլին»,-ասաց նա` հավելելով, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կշարունակի աշխատել հավաքականում, իսկ ինքը միայն Վարդան Մինասյանի հետ է աշխատելու:

 

 

Դիտվել է 972 անգամ:
Print Friendly

Leave a Reply