Չիկագոյում ցույցից հետո գիշերային ձերբակալություններ հետևեցին,տեսանյութ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 16, 2011 23:20

Արդեն երկրորդ օրն է` աշխարհով մեկ բողոքի ցույցեր են անցկացվում ընդդեմ ֆինանսական համակարգի:
Չիկագոյում ոստիկանությունը ձերբակալել է շուրջ 175 ցուցարարի. նրանց հավանաբար կտուգանեն տեղական օրենքները խախտելու համար: Ինչպես հայտնում է Reuters-ը, ընդհանուր առմամբ փողոց է դուրս եկել մոտ 2 000 մարդ, շատերը քաղաքի կենտրոնում վրաններ են տեղադրել: Ցույցեր են անցկացվում նաև Լոնդոնում, որտեղ շուրջ 400 մարդ գիշերն անցկացրել են Սուրբ Պողոսի տաճարի դիմաց տեղադրված վրաններում: Ինչպես հայտնում է Guardian-ը, ցույցերը խաղաղ բնույթ են կրում և ի տարբերություն նախօրեի, լոնդոնյան բորսան գրավելու փորձեր չեն արվել:Կանադայում ցուցարարները գալիք շաբաթ պատրաստվում են «ուժեղ հարված» հասցնել: Ինչպես հայտնում է CTVNews Winnipeg-ը, ակտիվիստներից մեկը պատմել է, որ ցույցեր են նախատեսվում ֆոնդային բորսայի բացման ժամանակ: Ցուցարարները գիշերն անցկացրել են Տորոնտոյի Սենտ Ջեյմսի այգում հիմնված վրանային ճամբարում և շարունակում են ցույցերը:Միակ երկիրը, որտեղ ցույցերը վերաճել են զանգվածային անկագությունների, Իտալիան է: Նախօրեին Հռոմում մարմնական վնասվածքներ է ստացել 70 մարդ:

Դիտվել է 1116 անգամ:
Print Friendly

Leave a Reply