«Արայ» ընկերության սեփականատիրոջը մահացած են գտել իր մեքենայում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 16, 2011 23:12

Կոտայքի մարզում այսօր՝ հոկտեմբերի 16-ին մահացել է «Արայ» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանը:

Հայաստանի ոստիկանությունից հայտնեցին, որ անհայտ անձի ահազանգից հետո օպերատիվ խումբը Արմեն Պետրոսյանի դին հայտնաբերել է Սեւան-Երեւան մայրուղու մերձակայքում, Գետամեջ գյուղի ճանապարհին, նրան պատկանող BMW X5 ավտոմեքենայում:

Պետրոսյանի ձեռքին եղել է TT մակնիշի ատրճանակ, եւ ըստ նախնական վարկածի, Արմեն Պետրոսյանն ինքնասպան է եղել: Նրա քունքի մասում հրազենային վնասվածք է եղել, իսկ աջ ձեռքի մատը եղել է ատրճանակի ձգանին:
Ոստիկանության աշխատակիցները մեքենայում նաեւ հայտնաբերել են Բրաունինգ մակնիշի ատրճանակ, մեծ քանակությամբ փամփուշտներ եւ մեկ կրակված պարկուճ:

Աբովյանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի քր.օր.-ի 110 հոդվածի 1-ին մասի (Ինքնասպանության հասցնելը) եւ 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի զենք-զինամթերք) հատկանիշներով:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

news.am

 

Դիտվել է 1504 անգամ:
Print Friendly

Leave a Reply