Իրանում կախաղան են բարձրացրել 5 ադրբեջանցու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 16, 2011 20:47

Իրանի Ուրմիա քաղաքի բանտում թմրադեղերի ապօրինի շրջանառության մեղադրանքով մահապատժի է ենթարկվել ազգությամբ ադրբեջանցի 5 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է ԱՊԱ գործակալությւոնը` վկայակոչելով Իրանում ադրբեջանցի քաղբանտարկյալների կոմիտեի տարածած հաղորդագրությունը:

Հաղորդագրությունում նշվում է, որ սպասվում է ևս 3 ադրբեջանցու մահվան վճռի իրականացում:

«Դատական գործընթացը նրանց նկատմամբ իրականացվել է առանց անհրաժետ ընթացակարգի պահպանման: Իրանում սուննի ադրբեջանցիների նկատմամբ դատարանն ավելի խիստ վճիռներ է կայացնում, քան` կրոնական որևէ այլ փոքրամասնության ներկայացուցիչների նկատմամբ: Նրանցից խոստովանություններ են կորզել խոշտանգումների միջոցով»,- նշվում է հաղորդագրությունում:

Tert.am

Դիտվել է 1539 անգամ:
Print Friendly

Leave a Reply