Սովյալների տոկոսը ԱՄՆ-ում երեք անգամ ավելի է քան Չինաստանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 16, 2011 19:29

Այն ամերիկացիների թիվը, որոնք  սննդի և  բուժօգնության կարիք ունեն  հասել է  ամենացածր ցուցանիշին  սկսած տնտեսական ճգնաժամի  սկզբից:Գելապի   փորձագիտական  ծառայությունը  եկել է այն եզրակացության , որ  ԱՄՆ-ում սովյալների թիվը  երեք  անգամ ավել է քան Չինաստանում:

 

Փորձագետները պնդում են որ այսպես կոչված բարեկեցության բազային ինդեքսը, որը արտահայտում է  բնակչության հնարավորությունը առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների  նկատմամբ  սեպտեմբերին ԱՄՆ-ում ընկել է  81,4 մակարդակի  ` հասնելով  ամենացածր ցուցանիշին  նմանատիպ վիճակագրության ամբողջ պատմության  սկզբից իվեր:

Փորձագետները պարզել են,որ մասնավոր բժշկի դիմող ամերիկացիների քանակը երեք տարվա ընթացքում կրճատվել է 82,5 –ից  78,3 տոկոսի:

 

Բուժ. ապահովագրություն ունեցող ԱՄՆ-ի  բնակիչների թիվը   85,9 –ից ընկել է  82,3 տոկոսի:

 

Վատացել է նաև  բնակչության  ապահովվածությունը պարենային  մթերքներով` դրանց ձեռք բերման  համար դժվարություն  չունեն  բնակչության   80,1 տոկոսը, որը  մեկ տոկոսով պակաս է   2008 թ., հաղորդում է  ИТАР-ТАСС:

 

Գելապի  ուսումնասիրությամբ ԱՄՆ-ում ապրողների մոտ 19 տոկոսը   (մոտ  60 միլիոն մարդ) վերջին   12 ամիսներին  սննդի   դժվարություններ են  ունեցել:  Փորձագետները  պնդում են , որ   այդ  ցուցանիշով  ԱՄՆ-ը  ավելի քան երեք անգամ  հետ է  մնում  Չինաստանից, որտեղ միայն  վեց տոկոսը   չի կարողանում  ստսբիլ  ապահովել սնունդով իրեն և ընտանիքին :

 

Ընդամենը երեք տարի առաջ  իրավիճակը տրամագծորեն հակառակն էր `  9 տոկոս  ԱՄՆ-ում և  16 տոկոս ՉԺՀ-ում:.

 

Դիտվել է 1148 անգամ:
Print Friendly

Leave a Reply