Գյումրի. Աղքատության և անտարբերության դեմքը,տեսանյութեր

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 16, 2011 19:04

Հալեպից 1965 թ.-ին հայրենիք վերադարձած քույր ու եղբայր, 81-ամյա Ազատուհի և 86-ամյա Գևորգ Կասարջյանները երկրաշարժին կորցրել են «Նոր Հայրենադարձ» ֆոնդից ստացած Գյումրու Մանուշյան 20շ. 3 բնակարանը, սակայն նրանք պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն միայն այն պատճառով, որ ժամանակին չեն հասցրել քաղաքապետարան հանձնել պահանջվող փաստաթղթերը և չեն վերահաշվառվել անօթևանների հերթացուցակում: Նրանց 230/150 տնակի հարևանությամբ, կրկին ծայրահեղ աղքատության մեջ ապրում է Գևորգի որդին իր կնոջ և երեք անչափահաս երեխաների հետ: Նախորդ տարի նրանց տնակում բռնկվել էր հրդեհ, իսկ փոքրիկ երեխան` երեքամյա տղան ստացել էր 3-րդ կարգի այրվածքներ: Նրանց բոլորի ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է:


Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակազմը այցելություն կատարեց և հագուստի տեսքով մի փոքրիկ աջակցություն ցուցաբերեց նաև նրանց ընտանիքին: Փոքրիկ Գևորգը մի երազանք ուներ`  հեծանիվ….

 

Մենք նախորդ ամիս մեր տեսանյութերից մեկում անդրադարձել էինք ամառ-ձմեռ դուռ, պատուհան և կտուր չունեցող շինության անկյունում բնակվող անօթևան 62-ամյա Սուսաննա Եղտիարյանի բնակարանային խնդրին: Շիրակ կենտրոնի աջակցությամբ նրա բոլոր փաստաթղթերը հանձնվել է բնակբաշխման հանձնաժողով և նա շատ շուտով բնակարան կստանա…

 

 

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները այցելեցին նաև Գյումրու Սարգսյան փողոցի, 1-ին նրբանցքի 15 տանը վարձով բնակվող Քրիստինե Մանուկյանի բնակարան, այս երիտասարդ ընտանիքի հայրը գործազուրկ է, սակայն նրա խոսքերով ամենացավալին այն է, որ 5-ամյա տղան ծանր հիվանդ է …

 

Գյումրու Տերյան 94ա շենքի 2-րդ հարկի 1 սենյականոց բնակարանում ապրում են Աթոյանների երիտասարդ ընտանիքն իրենց վեց անչափահաս երեխաներով, որոնցից մեկը մանկուց հաշմանդամ է…

 

Մանկուց հաշմանդամ երեխային խնամող միայնակ մայր Արմինե Մկրտչյանը նույնպես բնակվում է տնակում, սակայն բնակարանային փոխհատուցման ենթակա չէ, քանզի երկրաշարժին բնակարան չի կորցրել…Նրա միակ երազանքն է, որ չքանդեն տնակը և ինքն իր երեխայի հետ հանգիստ բնակվի այդ տնակում…

«Շիրակ կենտրոնի»

 

Դիտվել է 1207 անգամ:
Print Friendly

Leave a Reply