“Անժելա Սարգսյանի “տղամարդուց” բացատրություններ են պահանջել”. Ժամանակ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 16, 2011 8:53

Անժելա Սարգսյանի “տղամարդը” լրջագույն խնդիրների առջև է կանգնել հանցագործ աշխարհում: Թերթի աղբյուրները հայտնում են, որ մինչև 2011թ. հոկտեմբերի 7-ին խափանման միջոց ընտրվելը, Կարեն Արեյանին հանդիպել են քրեական հեղինակություններ և բացատրություն պահանջել իր արարքի համար:

Լինելով նախկինում “օրենքով գող” Շուրայի որդին՝ Կարեն Արեյանը մինչև վերջերս մտադիր է եղել ապրել “հանցագործ” կյանքով, ինչը ենթադրում է կենսակերպի հատուկ կանոններ, որոնք և խախտվել են այս միջադեպով:

Կարեն Արեյանի խնդիրներն ավելի են շատացել “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկում, որտեղ նա պահվում է՝ մեղադրվելով ՀՀ Քրեական օրենսգրքի 144 (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) և 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով”:

henaran.am

Դիտվել է 2056 անգամ:
Print Friendly

Leave a Reply