Երևանի կենդանաբանական այգու մուտքը հոկտեմբերի 15-ին և 16-ին ազատ է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 15, 2011 23:55

Երևանի Կենդանաբանական այգու հիմանդրման 70-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, այգում կազմակերպում է տոնական միջոցառումներ: Հոկտեմբերի 15-ին ուսուցիչների ուղեկցությամբ այգի են այցելել Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների 1-ից 7-րդ դասարանների աշակերտները, ովքեր մասնակցել են համերգային, ժամանցային և ուսուցողական բազմաբնույթ միջոցառումների: «Երևանի քաղաքապետրանի շնորհիվ այսօր ունենք ծաղկուն այգի. կենդանիներն ավելի պաշտպանված են ու խնամված: Հայաստանի Հանրապետական կուսակցությունն էլ իր հերթին ամեն ինչ արել է, որ այգու հինադրման կապակցությամբ տոնակատարությունը մեր երեխաների համար իսկապես տոնական զվարճալի լինի:»,- նշել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը: Կենդանաբանական այգու 70-ամյակին գործունեության նոր սկիզբ է հայտարարում այգու տնօրինությունը. «Այգին հայտարարում է նոր նախագծերի մասին՝ ոչ միայն զվարճալի, այլ նաև կրթական՝ էկոլոգիայի, շրջակա միջավայրի պահպանման, կենդանիների և հայրենի բնության ճանաչողության բնույթի, նաև կենդանիների համար ազատավանդակներ են կառուցվում: Շնորհիվ Երևանի քաղաքապետարանի հատկացրած հավելյալ բյուջեի և ներգրաված ներդրումների՝ այգին պատրաստ է համարձակ ծրագրերի»,- ասել է Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության և Երևանի քաղաքապետրանի համատեղ նախաձեռնությամբ, Երևանի Կենդանաբանական այգին հոկտեմբերի 16-ին ևս տոնական ու անվճար մուտքով է գործելու:

 

 

Դիտվել է 978 անգամ:
Print Friendly

Leave a Reply