Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 1300 կրակոց
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | October 15, 2011 23:37Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 260 անգամ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 1300 կրակոց:
Չնայած ադրբեջանական կողմի դրսևորած այսօրինակ ակտիվությանը, ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնպահ են մնացել համարժեք գործողություններից և հակառակորդի նախահարձակ մարտավարությանը պատասխանել խիստ անհրաժեշտության դեպքում: