Այսօր Խաչատուր Աբովյանի ծննդյան օրն է
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | October 15, 2011 17:12
Հայ ականավոր գրող և արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիրն է Խաչատուր Աբովյանը ծնվել է 1809թ-ի հոկտեմբերի 15-ին` Քանաքեռում: Ինը տարեկանից ապրել և ուսանել է էջմիածնում, 1824-26թթ-ին սովորել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 1829թ-ից էջմիածնում կաթողիկոսի և սինոդի թարգմանիչ-քարտուղարն էր: Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը հայ նոր գրականության պատմության շրջադարձային կետը դարձավ: Դա նորություն էր լեզվով, ոճով, կերպարներով ու արծարծած գաղափարներով: Կենդանի հերոսների և լիրիկական խորհրդածությունների միջոցով Աբովյանը ցույց տվեց «թե մենք ո՞վ ենք, մեր հավատն ի՞նչ ա, ինչի՞ համար ենք եկել աշխարհ, երկրում ի՞նչ պետք է անենք…»` մատնանշելով նոր գրականության գլխավոր թեմաները՝ սերը, բարեկամությունը, հայրենասիրությունը: Աբովյանի երկերը թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, էստոներեն, լատիշերեն, լիտվերեն:
Խ. Աբովյանի վախճանի օրը համարվում է 1848-ի ապրիլի 2-ը կամ 14-ը, երբ վաղ առավոտյան դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել: Նրա ողբերգական վախճանի հանգամանքները վերջնականապես պարզված չեն: Ոմանք կարծում են, որ ցարական իշխանությունները նրան գաղտնի աքսորել են Սիբիր, ոմանք, թե նրան սպանել են, իսկ Ակսել Բակունցն էլ փորձել է ապացուցել, որ Աբովյանը փախել է արտասահման՝ 1848-ի հեղափոխությանը մասնակցելու դիտավորությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
