Կրակոցներ Ալեք Մանուկյան փողոցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 15, 2011 17:03

Երեկ, հոկտեմբերի 14-ին` կեսգիշերին մոտ, Ալեք Մանուկյան փողոցում, “Ֆրեշ” կարաոկե ակումբի բացմանը կրակոցներ են հնչել: Ակումբը գտնվում է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի շենքի հարեւանությամբ:

Ականատեսները Henaran.am-ի թղթակցին պատմել են, որ ակումբի անվտանգության աշխատակիցները ստուգել են բոլոր այցելուներին և նոր ներս թողել: Մի երիտասարդ չի թույլատրել իրեն  մետաղաորսիչով ստուգել, և նրան ներս չեն թողել: Որոշ ժամանակ անց նա վերադարձել է, ու երբ ցանկացել են մետաղաորսիչով ստուգել, վիճաբանել է անվտանգության աշխատակիցների հետ և օդ կրակել:

Ալիկ Սարգսյանի հրահանգով անմիջապես դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը և բերման ենթարկել ակումբի աշխատակիցներին և միջադեպի մասնակիցներին:

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատել են, որ նման խուլիգանական միջադեպ եղել է` նշելով, որ հանգամանքները պարզվում են:

 

Դիտվել է 1209 անգամ:
Print Friendly

Leave a Reply