Պաշտոնյաների ֆեյսբուքյան էջերում քաղաքացիների այցելությունների թվով առաջատարը Երևանի քաղաքապետինն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 15, 2011 16:47

Ցանցային անգրագիտությունը Հայաստանում լուրջ խնդիր է և շատ վտանգավոր: Այս մասին լրագրողների հետ հանդպման ժամանակ հայտարարել է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Անդրադառնալով պաշտոնյաների կողմից սոցցանցերում անձնական էջերի բացմանը` փորձագետը նշել է, թե հարկավոր է զբաղվել պաշտոնյաներին կրթելու հարցով, որպեսզի նրանք կարողանան ճիշտ կողմնորոշվել համացանցում և ճիշտ վարքագիծ որդեգրել սոցիալական ցանցերում. “Բացելը հեշտ է, իսկ հետո վերահսկելը` դժվար”,-ընդգծել է նա:

Փորձագետը հայտնել է, թե Facebook-ում այցելությունների թվով գերազանցում է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի էջը, սակայն այնտեղ տեղեկատվական հոսքը վերահսկելի չէ, և ամեն մարդ կարողանում է իր ուզած ինֆորմացիան տեղադրել: Որպես օրինակ նա բերել է քաղաքում թափառաշրջիկ շներին վերացնելու գործողություններից հետո էջը սպանված շների լուսանկարներով լցնելու փաստը:

Մարտիրոսյանն անդրադարձել է նաև Facebook-ում ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի էջին` ասելով, թե 99 տոկոով վստահ է, որ այն անձամբ Հայրապետյանն է վարում:

Մարտիրոսյանը հումորով նշել է, թե լատինատառ հայերենով գրելու գաղափարը կարող է պատկանել կամ հանճարեղ PR-մասնագետի կամ միանգամայն անտաղանդ:

 

Դիտվել է 869 անգամ:
Print Friendly

Leave a Reply