ԱԳՆ դիվանագիտական դպրոցի սաները ճանաչողական այցով մեկնել են Ստեփանակերտ
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | October 15, 2011 16:22
Արդեն ավանդական դարձած ճանաչողական այցով Ստեփանակերտում գտնվող ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի երեք տասնյակ սաների` դպրոցի ռեկտոր Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ, ընդունել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը:
Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնակատարը ապագա դիվանագետներին ծանոթացրել է ղարաբաղյան խնդրի ծագումնաբանությանը, անդրադարձավ բանակցային գործընթացի ներկա իրողություններին, հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշմանը, ապա պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:
Մինչ այդ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի պատվիրակությանն ընդունել էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: Այս մասին հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:






Facebook
Tweet This
Email This Post
