Ավանդական և ոչ ավանդական գյուղմթերքի ցուցադրություն և հյուրասիրություն Սիրահարների այգում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 15, 2011 16:14

Այսօր «Օքսֆամ» հայաստանյան գրասենյակի հիմնադրած կոոպերատիվների կին անդամները կազմակերպեցին իրենց աճեցրած ավանդական և ոչ ավանդական գյուղմթերքի ցուցադրություն և հյուրասիրություն`Գյուղի կանանց միջազգային օրվա առիթով:

Գյուղմթերքի շուկայում իրենց ոչ ավանդական և ավանդական մթերքներն էին ներկայացնում Տավուշի և Վայոց ձորի ֆերմերները, ովքեր բոլոր հյուրերին ներկայացնում և հյուրասիրում էին իրենց տարածաշրջանին բնորոշ մթերքները: Կին ֆերմերները այս տարի առաջին անգամ աճեցրել էին փոքրիկ լոլիկներ` նախատեսված պահածոյացման համար և այլ ոչ ավանդական մթերքներ:

Միջոցառման բացման արարողությանը մասնակցեցին Հայաստանի կառավարության և դոնոր կազմակերպությունների, Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների, «Օքսֆամի» և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի շահառուներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նշենք, որ միջոցառումն իրականացվել է աղքատության հաղթահարման միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում` Օքսֆամի հայաստանյան գրասենյակի և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի կողմից:

Միջոցառումներն անցկացվում են Օքսֆամի GROW համաշխարհային արշավի «Աճեցնենք ավելին, կերակրենք մեր երկիրը» կարգախոսի ներքո, որի նպատակն է նպաստել պարենամթերքի տեղական արտադրության, սպառման, բաշխման և կառավարման գործընթացների բարելավմանը, ինպես նաև նվազեցնել աղետների ռիսկերը և կանխել կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը գյուղատնտեսության վրա, որպես աղքատության հաղթահարման կարևորագույն գործոն:
Դիտվել է 1098 անգամ:
Print Friendly

Leave a Reply