Երևանի կենդանաբանական այգին կտոնի իր 70-ամյակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 15, 2011 16:05

Երևանի կենդանաբանական այգին 70 տարեկան է: Ծննդյան տոնի առթիվ Երևանի քաղաքապետարանը և Հանրապետական կուսակացությունը ձեռնամուխ են եղել այգում տարբեր միջոցառումների կազմակերպմանը:

2 օր շարունակ այգին իր այցելուների համար դռները կբացի անվճար և երեխաներին կմատուցի հետաքրքիր անակնկալներով լի ժամանցային ծրագրեր: Այցելուները հնարավորություն կունենան ոչ միայն ներկա գտնվել, այլև մասնակցել միջոցառումներին: Մեկ օրվա ընթացքում այգին պատրաստ է հյուրընկալել 20.000 այցելուի: Քաղաքապետարանն արդեն կազմակերպել է տարբեր վարչական շրջաններից դպրոցականների այցի կենդանաբանական այգի:

1941-ին, երբ ստեղծվեց այգին, այնտեղ կար ընդամենը 30 կենդանի, այսօր արդեն այգում բնակվում են 204 տեսակի 2749 կենդանի, սակայն այգու ղեկավարությունը կարևորում է ոչ թե կենդանիների քանակը, այլ նրանց պահպանման որակը:

 

Դիտվել է 915 անգամ:
Print Friendly

Leave a Reply