Հավլաբարում բացվել է «Միմինո» ֆիլմի հերոսներին ու ռեժիսորին խորհրդանշող հուշարձանը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 15, 2011 15:26

Երեկ երեկոյան Թբիլիսիի պատմական կենտրոնում՝  Հավլաբար թաղամասում, տեղի է ունեցել «Միմինո» ֆիլմի 3 գլխավոր հերոսների` Վախթանգ Կիկաբիձեի (Վալիկո Միզանդարի), Ֆրունզիկ Մկրտչյանի (Ռուբիկ Խաչիկյան) և Եվգենի Լեոնովի (Իվան Վոլոխով) ու ֆիլմի ռեժիսոր Գեորգի Դանելիայի հուշարձանի բացումը։

Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել է նաև Վախթանգ Կիկաբիձեն, ով նշել է. «Հուշարձանը կանգնեցվել է հենց այն վայրում, որտեղ որ այն պետք է լիներ, այսինքն՝ այս հին թաղամասում՝ Հավլաբարում։ Ես շատ երջանիկ եմ, որ այսօր այստեղ հավաքվել են այսքան շատ մարդիկ։ Ես ձեզ բոլորիդ շատ եմ սիրում։ Ցավոք, այսօր մեզ հետ չեն Ֆրունզիկ Մկրտչյանը և Եվգենի Լեոնովը»։

Հուշարձանի բացման արարողությանը ներկա է եղել նաև Վրաստանի առաջին տիկին Սանդրա Ռուլովսը, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր Հայաստանից, Բելառուսից, Ուկրաինայից ու Լիտվայից։

Հիշեցնենք, որ «Միմինո» ֆիլմի 3 գլխավոր հերոսներին նվիրված հուշարձան այս տարվա հուլիսին բացվել էր նաև Դիլիջանում։

Դիտվել է 1229 անգամ:
Print Friendly

Leave a Reply