Հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 260 անգամ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 15, 2011 13:48

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 260 անգամ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 1300 կրակոց:

Չնայած ադրբեջանական կողմի դրսևորած այսօրինակ ակտիվությանը, ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնպահ են մնացել համարժեք գործողություններից և հակառակորդի նախահարձակ մարտավարությանը պատասխանել խիստ անհրաժեշտության դեպքում:

Դիտվել է 874 անգամ:
Print Friendly

Leave a Reply