Ավտովթար Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 15, 2011 13:42

Հոկտեմբերի 14-ին, ժամը 20.45-ին Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար: Իրար են բախվել «ՎԱԶ 2106» մակնիշի 68 ՕՏ 923 և «ՎԱԶ 2107» մակնիշի 62 ՍՕ 770 համարանիշերով ավտոմեքենաները, որի հետևանքով հրդեհ է բռնկվել: Ամբողջությամբ այրվել է Վանիկ Հարությունյանին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 37-ամյա Հայսեր Կիրակոսյանը, ուղևորներ` 58-ամյա Էլմիրա Աղաբեկյանը և Իզաբելլա Ավետիսյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Տուժածների վիճակը բավարար է:

Դիտվել է 1160 անգամ:
Print Friendly

Leave a Reply