«Փարիզյան սուրճ»-ի տիրուհին լքում է Հայաստանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 15, 2011 13:17

Ֆրանսահայ գործարար, «Փարիզյան սուրճ» ընկերության սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանը որոշել է հեռանալ Հայաստանից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ինքը` Վալերի- Աշխեն Գործունյանը:

«Շրջանառվող լուրերն այն մասին, որ ընդմիշտ հեռանում եմ Հայաստանից, համապատասխանում է իրականությանը»,- ասել է նա` հավելելով, որ արդեն վաճառքի է հանվել «Փարիզյան սուրճ» ընկերությունը:

Ինչ վերաբերում է պատճառներին, որոնք դրդել են իրեն գնալ այդ քայլին, Գործունյանը նշել է, թե այս պահին չի ցանկանում խոսել դրանց մասին, սակայն խոստացել է տեղեկացնել ընթացիկ ամսվա վերջում:

Մամուլում տեղ գտած հրապարակումներում նշվում է, որ Գործունյանը դժգոհ է երկրում կատարվող բացասական գործընթացներից` չպատժվող կոռուպցիայից, հարկային դաշտից, վարչարարությունից եւ ամենաթողության մթնոլորտից:

 

Դիտվել է 1191 անգամ:
Print Friendly

Leave a Reply