Լիբանանի կառավարող կոալիցիան հաղթանակ Է տարել խորհրդարանական ընտրություններում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 8, 2009 18:34

beyrut-1Արևմուտքի աջակցությունը վայելող «Մարտի 14-ի կոալիցիան» հաղթանակ Է տարել կիրակի օրը Լիբանանում կայացած խորհրդարանական ընտրություններում. այս մասին այսօր Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար, Լիբանանի ներքին գործերի նախարար Զիյադ Բարուդը:

Վերջնական պաշտոնական արդյունքների համաձայն` 2005 թվականի փետրվարին սպանված Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի որդու` Սաադի Հարիրիի գլխավորած կոալիցիան 71 տեղ Է նվաճել երկրի խորհրդարանում: Ընդդիմությունն ստացել Է 57 տեղ: Ընդդիմությունը գլխավորող «Հըզբոլլահ»-ը ստացել Է 11 պատգամավորական մանդատ:

Նախորդ խորհրդարանում կառավարող մեծամասնության ներկայացուցիչներն ունեին 70 տեղ:

Դիտվել է 1012 անգամ:
Print Friendly

Leave a Reply