Աշոտյանը Վայոց Ձորում շուրջպար է բռնել աշակերտների հետ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | October 15, 2011 13:08

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երեկ Վայոց Ձորի մարզի Ելփին և Չիվա գյուղերում մասնակցել է նախակրթարանների բացմանը, որոնք կառուցվել են Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի շրջանակում: Նախակրթարանները բացվել են համայնքային դպրոցների շենքերում` հատուկ այդ նպատակով առանձնացված մասնաբաժիններում, որոնք նորոգվել են, կահավորվել՝ անհարաժեշտ գույքով:

Նշենք, որ Ելփին և Չիվա համայնքներում նախկինում երբևէ մանկապարտեզներ չեն եղել, և այժմ նախակրթարաններից յուրաքանչյուրում 20 երեխա է հաճախում.

Ինչպես հայտնում են ԿԳ մամլո ծառայությունից, նախարարը շնորհավորել է նախակրթարանների բացման առիթով, իսկ Չիվա գյուղի միջնակարգ դպրոցում դաս է վարել` աշակերտներին ներկայացնելով 12-ամյա կրթության համակարգի առավելությունները:

Նույն օրը Եղեգնաձորում Աշոտյանը մասնակցել է Վայոց ձորի տարածաշրջանային քոլեջի բացմանը, որը Եվրամիության աջակցությամբ հիմնովին վերանորոգվել է, վերազինվել ժամանակակից տեխնիկական միջոցներով: Քոլեջի բացմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը:

Վայոց ձորի տարածաշրջանային քոլեջի բացմումը ուսանողների համար տոնի է վերածվել, նրանք խանդավառությամբ շուրջպար են բռնել, որին միացել է նաև նախարարը:

 

Դիտվել է 923 անգամ:
Print Friendly

Leave a Reply