ԱՄՆ-ում եպիսկոպոսը մեղադրվում է մանկապիղծ- հոգևորականին ծածկելու մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 15, 2011 11:19

Քանզասի կաթոլիկների 134-րդ ծխի եպիսկոպոս Ռոբերտ Ֆինը մեղադրվում է սեքսուալ հանցագործությունը ծածկելու մեջ: Դատախազները  գտնում են, որ եպիսկոպոսը լրիվ հիմքեր ուներ հոգևորականներից մեկին մանկապղծության մեջ կասկածելու, սակայն այդ մասին չի հայտնել ոստիկանությանը, չնայած պարտավոր էր օրենսդրության համաձայն այդպես վարվել: Մեղադրականում ասվում է, որ դեռևս 2010-ի դեկտեմբերին Ֆինն իմացել է , որ հոգևորական Շոն Ռետիգանի համակարգչում  երեխաների մասնակցությամբ հարյուրավոր պոռնոգրաֆիական լուսանկարներ կան: Մինչդեռ տեղեկությունը ոստիկանությանն է հասել միայն 2011-ի մայիսին: Դրա ապացույցներց մեկն էլ այն փաստն է, որ Ռետիգոնը մինչև ձերբակալվելը հեռացված է եղել անչափահաս ծխականների հետ շփումից: Ծայրահեղ դեպքում Ֆինը կստանա մեկ տարվա կալանք ու կտուգանվի 1000 դոլարի չափով:Այս  դեպքն ԱՄՆ-ում առաջինն է, երբ պաշտոնական մեղադրանք է ներկայացվում  եպիսկոպոսին` սեքսուալ հանցագործությունը ծածկելու համար: Ի դեպ Քանզասում 2008-ին կազմակերպությունը ավելի քան 10 մլն դոլար փոխհատուցում տվեց սեքսուալ բռնության դիմաց, որը կատարել էին 12 հոգևորականները: Այն ժամանակ Ֆինը հայտարարել էր, որ ամեն ինչ կանի, որ նման դեպքերը չկրկնվեն:

 

Դիտվել է 1127 անգամ:
Print Friendly

Leave a Reply