Կորեական հաշիշը սպանել է առափնյայի միջատներին ու թռչուններին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 15, 2011 11:00

Պրիմորյեի շրջանի Չկալովսկ գյուի մոտ գրանցվելէ թռչունների ու միջատների զանգվածային անկում: Երևույթը տեղաբնակները կապում են կորեական համայնքի անօրինական գործունեության հետ: Այս տարօրինակ երևույթի   մասին նրանք պատմել են էկոլոգներին  հետևյալը. բնակավայրում  լրիվ անհետացել են ճանճերը, մոծակներն ու ճնճղուկները, աղավնիները թռիչքի ընթացքում են սատկում, իսկ բանջարեղենը անբնական չափերի են մեծանում : Տեղաբնակների կարծիքով, այս շեղումների մեղավորը Չկալովսկում ապրող կորեացիներն են: Վկայություններ կան, որ նրանց տներից հաճախ է սուր ացետոնի հոտ գալիս, դրանից էլ տեղաբնակները եզրակացնում են, որ կորեացիները “քիմիա” են եփում (էքստրակցիոն հաշիշ): Հոկտեմբերի 12-ին էկոլոգների նիստում քննարկվեց Չկալովսկում տիրող իրավիճակը: Նրանք իսկապես էլ հաստատեցին, որ գյուղն ամբողջովին “կանեփի արտի” է վերածվել ( հաշիշի հումքը): Սակայն թռչունների ու միջատների զանգվածային անկման իսկական պատճառները փորձագիտական հետազոտությունից հետո պարզ կդառնան: PrimaMedia գործակալության տվյալների համաձայն, “չկալովսկի անոմալիան” կարող է պայմանավորված լինել թթվային անձրևներով կամ էլ տեղի ցեմենտի գործարանի գործունեության հետ:

 

 

Դիտվել է 1076 անգամ:
Print Friendly

Leave a Reply