Քաղաքապետի ընտրությունները կդառնան Իջևանի ամենաուշագրավ իրադարձությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 15, 2011 9:44

Իջևանում քաղաքապետի ընտրությունները, որ պետք է տեղի ունենան նոյեմբերի 13-ին, շատ մեծ հետաքրքրություն են առաջ բերել հասարակության մեջ: Առավել ուշագրավ են այսօրվա իրադարձությունները: Այսօր որպես քաղաքապետի թեկնածու  առաջադրվելու վերջին օրն էր, և օրվա առաջին հատվածում ընդամենը չորս թեկնածու կար` ներկայիս քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը, “Արնար” բարեգործական հիմնադրամի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արծրունի Ղալումյանը,  համայնքի ավագանու անդամ Վարդան Ղալումյանը, եւ Աշոտ Բեգինյանը: Թեկնածուներից երկուսը` այժմյան քաղաքապետն ու նախկին պատգամավորը, միևնույն կուսակցության անդամ են` “հանրապետական”, սակայն, ինչպես հայտնի է, երկուսն էլ ինքնառաջադրմամբ են գրանցվել: Թե ո՞վ կարժանանա ՀՀԿ-ի աջակցությանը, դեռևս հայտնի չէ:

Իսկ ահա օրվա ավարտին թիվ 41 ԸԸՀ-ում որոշ նշանակալից փոփոխություններ կատարվեցին: Աշոտ Բեգինյանը ինքնաբացարկ հայտարարեց, իսկ փոխքաղաքապետ, անկուսակցական Կարեն Օթարյանն անսպասելիորեն ինքնառաջադրմամաբ համալրեց թեկնածուների շարքը:

Մնում է համբերատար սպասել քարոզարշավի ընթացքին ու ընտրությունների ավարտին` առանց նախօրոք կանխատեսումներ անելու:

 

Քրիստինա Տեր-Մաթևոսյան

 

Դիտվել է 932 անգամ:
Print Friendly

Leave a Reply