Ստեփան Սարգսյանի մրցանակների խաղարկության ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը կանցկացվի 16-րդ անգամ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | October 15, 2011 9:21
Հոկտեմբերի 21-23-ը Վանաձորի մարզապալատը կհյուրընկալի Ստեփան Սարգսյանի մրցանակների խաղարկության ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարի մասնակիցներին: Ստուգատեսը կանցկացվի 16-րդ անգամ։ Ուժերը կչափեն Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Չեչնիայի, Մախաչկալայի, Ուզբեկիստանի, Ղազախստանի ներկայացուցիչները։ Ստուգատեսի արդյունքով կկազմավորվի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցումների:






Facebook
Tweet This
Email This Post
