Գրիգոր Մխիթարյանը պահպանեց սամբոյի պատանիների աշխարհի չեմպիոնի տիտղոսը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 15, 2011 8:50
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվող սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի ռաջնությունում հաջող մեկնարկեցին Հայաստանի ներկայացուցիչները: Առաջին իսկ օրը մեր սամբիստները նվաճեցին 5 մեդալ: Երիտասարդների առաջնությունում բրոնզ մեդալների արժանացան 48 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը, Կարեն Տոնոյանը ( 62 կգ), Մհեր Կարապետյանը (82 կգ):
Աղջիկների առաջնությունում բրոնզե մեդալակիր դարձավ 52 կգ քաշային Ռոզա Խաչատրյանը: Իսկ ահա, պատանիների առաջնությունում 48 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը, եզրափակչում հաղթելով ղազախստանցի մրցակցին, արժանացավ ոսկե պարգևի և պահպանեց սամբոյի պատանիների աշխարհի չեմպիոնի տիտղոսը:






Facebook
Tweet This
Email This Post
