ԱՄՆ-ում պարապլանն ընկել է հանդիսականների վրա. կան տուժածներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 9, 2009 14:56

b_3765331ԱՄՆ-ում փառատոնի ժամանակ հանդիսատեսի վրա է  ընկել սավառնող պարապլանը:

Թռչող սարքը հանդիսականների շարքերն է մխրճվել 50 կմ/ժ արագությամբ, որի արդյունքում մարմնակական վնասվածքներ են ստացել 6 մարդ, որոնցից 3-ը  երեխաներ են: Դեպքը նկարահանել է մասնակիցներից մեկն իր սեփական սիրողական տեսախցիկով:

Պարապլանը ղեկավարելիս են եղել հայրն ու իր 17-ամյա տղան. այս մասին հայտնում է «Վեստին»:

Պարապլանը հատուկ կտորից կարված օդապարիկի պես թռչող  սավառնակ է, որը կարելի է ծալել, տեղավորել պայուսակի մեջ, բարձրանալ սար, այնտեղ փռել, կապվել պարապլանին, վազել մի քանի քայլ ու սավառնել օդում:

Դիտվել է 1228 անգամ:
Print Friendly

Leave a Reply