Ծովամթերքի թույնը 20-ամյա աղջկան ծերացրել է 40 տարով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 15, 2011 6:22

Մասնագետները գլուխ են կոտրում հասկանալու, թե ինչպես 20-ամյա վիետնամուհին միանգամից ծերացավ: Հնարավոր է, որ երևույթի մեղավորը ծովամթերքից սուր թունավորումը լինի: Աղջկա մոտ առողջական խնդիրներ առաջացան 2008-ից: Դեմքը սկսեց ուռչել, սակայն բժիշկները  հիմա նոր  փորձում են  նրան օգնել: Նրանք կասկածներ ունեին պատմության ճշմարտացիության վերաբերյալ, սակայն հիվանդի ամուսինը հաստատել է, որ Նգուեն Տխի Ֆիոնգն իր կինն է, որը  ծանր ալերգիա է ունեցել, որից նրա ողջ մարմինը սկսել է  քոր գալ: Մասնագետները կարծում են, որ ժողովրդական միջոցների հետևանք է ալերգիան: Հնարավոր է, որ կորտիկոդներ պարունակող դեղամիջոցների երկարատև կիրառումից լինի: Պարզվել է, որ դրանք մյուս դեղամիջոցների ազդեցությունն ուժգնացնում են` միաժամանակ` մաշկային հազվադեպ պատահող մաստոզիտոզ հիվանդության պատճառ դառնում: Այս հիվանդության ժամանակ մարմինը սկսում է չափից շատ կապակցող հյուսվածքներ` լամբրոցիտներ  ստեղծել: Հենց դրանից էլ տուժել է ոչ միայն աղջկա դեմքը, այլև մարմնինը: Ուրախալին  այն է, որ խանգարումը չի անդրադարձել մենստրուալ ցիկլի, մազերի, ատամների ու տեսողության վրա: Բժիշկները հավատացնում են, որ ճիշտ բուժման դեպքում կարելի է վերականգնել մաշկի 50-70%-ը, իսկ լազերով կարելի է հեռացնել մաշկի ծալքերը:

 

Դիտվել է 1577 անգամ:
Print Friendly

Leave a Reply