ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` դրական փորձի օրինակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 15, 2011 1:04
Աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում չափազանց կարճ ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության առաջընթացը պատճառ դարձավ, որպեսզի ՄԱԶԾ աղետների կանխարգելման և վերականգնման բյուրոն Հայաստանը ճանաչի ձեռքբերումների երկիր։
Յուրաքանչյուր տարի ՄԱԿ-ն իր անդամ երկրների միջև կազմակերպում է աղետների ռիսկերի նվազեցման լավագույն փորձի փոխանակման այցելություններ։ Այս անգամ որպես դրական փորձի օրինակ էր ընտրվել Հայաստանը։ Աղետների ռիսկի նվազեցման բնագավառում որպես ձեռքբերում առանձնացվել էին ժամանակակից տեխնոլոգիաներով վերազինված ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի, ԱՌՆ Ազգային Պլատֆորմի և ազգային դիտացանցի ստեղծումը։

Հոկտեմբերի 14-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն էր այցելել ՄԱԿ-ի անդամ 11 երկրների (Տաջիկստան, Ղըրղըզստան, Ուզբեկստան, Վրաստան, Ուկրաինա, Մակեդոնիա, Մոնտենեգրո, Կոսովո, Խորվաթիա, Սլովակիա, Շվեյցարիա) տարբեր փորձագետներից կազմված մեծաքանակ պատվիրակություն։

ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց նախարարության կառուցվածքը, գործունեության հիմնական ուղղությունները և զարգացման ծրագրերը։ Ա. Երիցյանը նշեց նաև, որ արտակարգ իրավիճակների նախարարության նվաճումների մեջ մեծ է ՄԱԿ-ի ներդրումը։

ԱԻ նախարարին հանդիպելուց հետո հյուրերը հնարավորություն ունեցան լինել ճգնաժամային կառավարման կենտրոնում և տեղում ծանոթանալու դրա աշխատանքին

 

Դիտվել է 870 անգամ:
Print Friendly

Leave a Reply