ՌԱՀՀԿ երիտասարդական դպրոցը թեւակոխեց դասընթացների նոր շրջափուլ
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | հոկտեմբերի 14, 2011 20:24
Այսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) երիտասարդական դպրոցում դասընթացների երկրորդ շրջափուլի մեկնարկը տրվեց «Քաղաքացիական հասարակության դերը ժողովրդավարության կայացման գործընթացում» թեմայով դասախոսությամբ, որը «Քաղաքացի-հասարակություն-պետություն» եռամիասնության տիրույթում ներկայացրեց «Ժողովրդավարություն հանուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Գրիգորյանը:
Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ, սեպտեմբերի 16-ից ՌԱՀՀԿ երիտասարդական դպրոցն անվճար հիմունքներով անցկացնում է սեմինար-դասընթացների շարք, որին կարող է մասնակցել հասարակական-քաղաքական խնդիրներով հետաքրքրվող ցանկացած ոք` ազատ ունկնդրի կարգավիճակով:
Դիտվել է 1248 անգամ:





Facebook
Tweet This