Նիկոլա Սարկոզին չորրորդ անգամ է հայրիկ դարձել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 14, 2011 19:50
Ֆրանսիայի նախագահը հայրիկ է դարձել չորրորդ անգամ: Երջանիկ ծնողները մինչև վերջին պահը թաքցնում էին թե երեխայի սեռը և թե այն կլինիկան, որտեղ լույս աշխարհ է եկել հանրահայտ ընտանիքի ժառանգը: Կառլա Բրունին այս շաբաթվա սկզբից տեղափոխվել էր մասնավոր “Լյա Մյուետ” բուժարան, ու այդ պահից սկսած մոտակա փողոցներում հերթապահում էր ոստիկանությունը: Հղիության վերջին շաբաթներին 43-ամյա Բրունին խուսափում էր հասարակական վայրերից: “Մեր փոքրիկի անունը դեռևս որոշված չէ: Եկեք ժամանակից առաջ չընկնենք”, ասել է նախագահը հարցազրույցում: Հղիության ընթացքում Բրունին կարդում էր հայտնի դասականների ստեղծագործությունները, լսում իր սիրած երգիչների կատարումները` Բոբ Դիլանին ու Էմմի Ուայնհաուզին:






Facebook
Tweet This
Email This Post
