Ամերիկայում մի ընտանիք մոլորվել է եգիպտացորենի լաբիրինթոսում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 14, 2011 19:32

Դանվերում (Մասաչուսեթս) եգիպտացորենի լաբիրինթոսում մոլորվել է մի ընտանիք` ամուսնիններն ու  նրանց 2 երեխաները:  Մինչ ատրակցիոնի ավարտն արդեն ընտանիքը հասկացել էր, որ մոլորվել է: Երբ սկսեց մթնել, ծնողները խուճապի մատնվեցին: Որոշեցին զանգահարել փրկարար ծառայություն ու խնդրել իրենց գտնել: Օպերատորն առաջարկել է բարձրաձայն գոռալ, որպեսզի շունը հեշտությամբ կողմնորոշվի տարածության մեջ: 10 րոպեից նրանց հայտնաբերեցին: Պարզվեց, որ նրանք ընդամենը 8 մետր հեռավորության վրա են լաբիրինթոսի մուտքից:  Ֆերմայի տերը ասել է, որ հիմնականում այցելուները զվարճանում են մոլորվելուց: Նա որոշել է, որ մի ցուցանակ է դնելու այնտեղ, ուր կորել էր այդ ընտանիք: “Ես չեմ ցանկանում վիրավորել նրանց, դրա համար դեռևս մտածում եմ, թե ինչ կարելի է այդ ցուցանակի վրա գրել, գուցե պարզապես` “Հանրաճանաչ տեղ”: Կարծում եմ մարդիկ տողատակը կհասկանան”: Հյուսիսային Ամերիկայում եգիպտացորենի լաբիրինթոսները սիրված զվարճավայրեր են: Դրանցից  ամենամեծը Կալիֆոռնիայի Դիքսոն քաղաքում է: Այն զբաղեցնում է 180 հազար քառակուսի մետր տարածք:

 

Դիտվել է 2090 անգամ:
Print Friendly

Leave a Reply