Թուրքիան հսկայական տուգանքի միջոցով փորձում է կասեցնել մեդիա հոլդինգի քննադատությունները` ուղղված կառավարությանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 9, 2009 14:46

Թուրքիայի կառավարությունն արտադրական ու մեդիա հսկա համարվող «Dogan Holding » կոմպանիային պատրաստվում է տուգանել 2,53 մլրդ. դոլարի չափով`չմուծած հարկերի համար:
«Dogan Holding»-ն իր թերթերի առաջին էջերին նյութեր է տպագրում` մեղադրելով Թուրքիայի կառավարությանն այսկերպ իրենց հոլդինգին ստիպելու դադարեցնել քննադատությունները. սրանք մեղադրանքներ են, որոնք պարբերաբար հերքում էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրքիայի ֆինանսների նախարարի մամլո խոսնակը «CNN»-ին հաղորդել է, որ Թուրքիայի կառավարությունը չի պատրաստվում որևէ գրավոր կամ բանավոր հայտարարություն տալ տուգանքի վերաբերյալ:
«Dogan Holding»-ը Ստամբուլում հիմնված կորպորատիվ ընկերություն է` վառելիքի, գազի, արդյունաբերության, գյուղատնտեսության և տուրիզմի գծով մասնագիտացած: Նրան են պատկանում նաև մի շարք հեռուստաալիքներ, թերթեր և հրատարակչական ընկերություններ, այդ թվում` «CNN Turk»-ը, որը «Dogan Holding»-ի և «Turner Broadcasting International»-ի բաժնետերությամբ համատեղ ընկերություն է:
Ամիսներ շարունակ «Dogan Holding»-ը վեճի մեջ էր Թուրքիայի ֆինանսների նախարարության հետ, որի արդյունքում հոլդինգին այս տարի տուգանեցին կես մլրդ դոլար`մեղադրելով կոմպանիային բաժնետոմսերի մի մասը գերմանական «Axel Springer » հրատարակչական ընկերությանը վաճառելու գործարքում թույլ տրված անճշտությունների համար:
«Dogan Holding»-ի ներկայացուցիչները, սակայն, ասում են, որ այս վերջին տուգանքն ուղղակի կհանգեցնի կոմպանիայի վախճանին: «Մենք չենք կարող վճարել այսքան գումար, սա սառնարյուն հանցագործություն է, ուրիշ ոչինչ,-ասել է «CNN Turk»-ի խմբագիր Մահմեդ Ալի Բիրանդը,-Որևէ կոմպանիա նման չափի տուգանքի չի արժանացել պատմության մեջ»:
Բացի «Dogan Holding»-ից, շատ մեդիա ընկերություններ ևս այս տուգանքի արմատները տեսնում են քաղաքական դաշտում, ինչը Էրդողանը հերքել է մարտի 21-ին տված հարցազրույցում` այն համարելով նողկալի և անընդունելի:

«Եթե հայացք ձգեք այս պատմության խորքերին, ապա կտեսնեք, որ հարկային հետաքննությունն ու ներկա մեղադրականն ավելի շատ քաղաքական հիմքեր ունեն և ոչ թե ֆինանսական»,-ասում է Վիեննայի Միջազգային մամուլի ինստիտուտի տնօրեն Դեյվեիդ Դեջը:

Աղբյուրը` «CNN»

Դիտվել է 1002 անգամ:
Print Friendly

Leave a Reply