2011 թվականի հոկտեմբերի 11-ից 14-ը տեղի ունեցան “Տեղեկատվական անվտանգության ¨ ծրագրային ապահովման” ամբիոնի 20 ամյակին նվիրված միջոցառումներ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | October 14, 2011 19:02

2011 թվականի հոկտեմբերի 11-ից 14-ը տեղի ունեցան “Տեղեկատվական անվտանգության ¨ ծրագրային ապահովման” ամբիոնի 20 ամյակին նվիրված միջոցառումները, այդ թվում՝

”Տեղեկատվական անվտանգության ¨ ծրագրային ապահովման մշակման արդի խնդիրները” գիտաժողովը, ”Համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում” գործարար խորհրդակցությունը, ինչպես նա¨ Հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ ”Տեղեկատվական անվտանգության օր” (Kaspersky Lab ընկերության առաջատար մասնագետները ներկայացրեցին տեղեկատվական անվտանգության ասպարեզում վերջին ձեռքբերումները), իսկ այսօր տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, որին հաջորդեց ”Տեղեկատվական անվտանգության գալիք սերնդի համար” Միջազգային ուսանողական գիտաժողովի ոչ պաշտոնական հանրապետական փուլը:

 

«Քոմփյութերային համակարգեր եվ ինֆորմատիկա» Ֆակուլտետի դեկան Սամվել Սողոմոնյանը նշում է, որ ամբիոնն իր հիմնադրման օրվանից ունեցել է 1500-ից ավելի շրջանավարտներ: Ուշագրավ է, որ Դիջիթեք՛11 ցուցահանդեսին համարյա ամեն տաղավարում ես հանդիպում էի ամբիոնի շրջանավարտներին:

 

Ամբիոնը թողարկում է տարեկան 100-120 շրջանավարտներ 2 մասնագիտություններով:

Զուգահեռ նա¨ իրականացվում է անգլալեզու ուսուցում: Օտարերկրյա շրջանավարտների քանակը գերազանցում է 400-ը:

 

Ամբիոնի վերջին տարիների ձեռքբերքւմների շարքւմ է Kaspersky lab-ի հետ համագործակցությունը:2008-ից հիմնադրված համագործակցությունը զարգանում է, ուզում եմ նշել “Տեղեկատվական անվտանգության ¨ ծրագրային ապահովման” ամբիոնի վարիչ Գեորգի Մարկարովի մեծ դերը մեր համագործակցության մեջ, ով շատ նախաձեռնող եվ նվիրված գործընկեր է: Նրա նորարարական ճկուն մոտեցումների շնորհիվ ամբիոնը կարողանում է ուսումնական գործընթացում ներդնել ժամանակակից ¨ արդիականդասընթացներ, համալրված անհրաժեշտ ծրագրային եվ տեխնիկական ապահովումներով:

 

Ամբիոնի մի շարք աշխատակիցներ պարգ¨ատրվել են ՀՊՃՀ վաստակագրով:

 

Շնորհվեցին շնորհակալագրեր գործընկեր կազմակերպություններին՝ այդ թվում Եր¨անի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտին, Kaspersky lab-ին (տես կից նկարը), եվ այլոց:

 

Հնչեցին շնորհավորանքներ համալսարանի այլ ամբիոններից:

 

 

Դիտվել է 1271 անգամ:
Print Friendly

Leave a Reply