Պորտուգալիայի նախագահին

Պաշտոնական, Օրվա լուր | | October 14, 2011 17:58

Հոկտեմբերի 11-ին համատեղության կարգով Պորտուգալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը իր հավատարմագրերն է հանձնել Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Անիբալ Կավակո Սիլվային:

Հանձնման պաշտոնական արարողությանը հետեւած զրույցի ընթացքում դեսպան Կարապետյանը Պորտուգալիայի նախագահին է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարեմաղթանքներն ու Հայաստան այցելելու հրավերը:

Հանդիպմանը զրուցակիցները կարեւորել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը եւ դրանք որակական նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ գործուն քայլերի ձեռնարկումը: Պորտուգալիայի նախագահն անդրադարձել է հայ-պորտուգալական պատմական առնչություններին` մասնավորապես ընդգծելով Գ.Գյուլբենկյանի գործունեության ու նրա թողած ժառանգության դերը Պորտուգալիայի համար:

Պորտուգալիա այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպումներ է ունեցել ԱԳՆ արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր տնօրեն Անտոնիո դե Ալմեյդա Ռիբեյրոյի, Էկոնոմիայի ու աշխատանքի հարցերով պետքարտուղար Անտոնիո Ալմեյդա Էնրիկեսի, Պորտուգալիայի վարչապետի գլխավոր դիվանագիտական խորհրդական Պաուլո Վիզեու Պինեյրոյի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-պորտուգալական տնտեսական կապերի խթանման, ինչպես նաեւ փոխայցելությունների իրականացման հետ կապված մի շարք հարցեր:

Այցի շրջանակներում դեսպան Ռուբեն Կարապետյանը այցելել է Գ.Գյուլբենկյան թանգարան ու ծաղկեպսակ դրել մեծանուն հայի  հուշարձանին:

 

 

Դիտվել է 1069 անգամ:
Print Friendly

Leave a Reply