Սարգիս Գրիգորյանը խոստովանում է, որ վրաերթն անուշադրության հետևանք էր
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | October 14, 2011 15:20
Դերասան Սարգիս Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում այսօր պատմեց իր հետ տեղի ունեցած միջադեպի մասին: Դերասանի խոսքով` վրաերթի մեղավորը ինքն է եղել:
«Դա անուշադրության հետևանք էր. տեսադաշտը կողքից փակ էր»,- ասաց դերասանը` նշելով, որ դեպքի պահին ինքը ալկոհոլի ազդեցության տակ չի եղել:
Տուժողը 19 տարեկան երիտասարդ է, որը ոտքի ջարդվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Նրան արդեն վիրահատել են «Հանրապետական» հիվանդանոցում:
Սարգիս Գրիգորյանը վստահեցրեց, որ ինքն անում է ամեն ինչ, որ տուժածի առողջությունը հնարավորին շուտ վերականգնվի:
Tert.am






Facebook
Tweet This
Email This Post
