Բ. Ֆասիե. «Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը չի կայացել Ադրբեջանի պատճառով»
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 14, 2011 14:43
Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում այսօր’ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի ավարտին, տեղի է ունեցել «Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում ԵԱՀԿ-ի դերը» խորագրով քննարկում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով Հանրային հեռուստաընկերությանը, քննարկման ընթացքում ելույթներ են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը, ԵԱՀԿ պատվո նախագահ Ժոաո Սուարեշը:
Խոսելով Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի մասին’ համանախագահներն ամրապնդել են, որ հիմնահարցի կարգավորման լուծման միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակն է’ միջազգային հիմնարար երեք սկզբունքների հիման վրա:
Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն իր խոսքում նշել է, որ մի քանի անգամ հնարավորություն եղել է հարթել հակամարտությունը, սակայն կողմերից մեկի’ Ադրբեջանի պատճառով վերջնական լուծումն այդպես էլ չի կայացել: Միաժամանակ համանախագահները հավելել են, որ Մինսկի ձեւաչափը միակն է, ու անընդունելի է Ադրբեջանի փորձը’ հարցի լուծումը տեղափոխել այլ հարթակներ:
ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ.Գեւորգ Ղազարյան)






Facebook
Tweet This
Email This Post
