“Մեր նպատակը բողոքելը չէ, այլ` ցույց տալը”

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 14, 2011 12:44

Այսօրվանից Երեւանում մեկնարկել է “Զուգահեռների հատում” ժամանակակաից արվեստի սեմինարը Երեւանում: Միջոցառումը տեւելու է մինչեւ հոկտեմբերի 16-ը:

Սեմինարի նախաձեռնող, անկախ համադրող  Եվա Խաչատրյանի խոսքերով միջազգային սեմինարին իրենց մասնակցությունն են բերում, բացի հայ մասնակիցներից,  նաեւ  Վրաստանի եւ Գերմանիայի ժամանակակից արվեստի գործիչները:

Սեմինարին մասնակից արվեստագետների խոսքերով այն իր մեջ ներառում է արվեստային եւ տեսական մի շարք քնարկումներ, դասախոսություններ, շնորհանդեսներ:

Ամփոփիչ հանդիպման ընթացքում կքննարկվի արվեստի հաստատությունների միջեւ միջազգային ցանցի ստեղծման հարցը: Ինչպես ծրագրում են կազմակերպիչները` իրենք մտադիր են իրականացնել փոխանակություններ ինքնակազմակերպվող արվեստի հաստատությունների եւ կոլեկտիվների միջեւ:

“Տարբեր երկրերի արվեստագետնեի ու համադրողների փորձի փոխանակումը կնպաստի միջմշակութային կապերի զարգացմանը եւ ժամանակակից արվեստի ինտիտուցիոնալ բազմազանությանը: Սակայն այս ցանցը ոչ միայն համագործակցության շրջանականերն ընդլայնելու, այլեւ տնտեսական զարգացման նպատակներ ունի”,-երեկ Ակումբում կայացած մամլո ասուլիսին ասաց արվեստի քննադատ, ազատ համադրող Նազարեթ Կարոյանը:

Գաղտնիք չէ, որ ժամանակաից արվեստի` Հայաստանում դեռեւս այնքան տարածուն չլինելու պատճառներից մեկն էլ ֆինանսավորմնան պակասն է: Այս միջոցառումն էլ կյանքի է կոչվում Գյոթեի անվան ինստիտուտի  “Մշակույթ եւ զարգացում” ծրագրի շրջանականերում:

Թեեւ Հայաստանում կան ժամանակակից արվեստի հաստատոթյուններ ու գործիչներ, սակայն այս ամենդը դեռ բավական չէ, որ այն լիովին կայանա:  Ժամանակակից արվեստի հաստատություններն ինքնաֆինանսավորմամբ են գոյատեւում, ինչի արդյունքում աստիճանաբար պասիվանում են,  մինչդեռ պետական հոգածությունը ժամանակակից արվեստի զարգացման հարցում  կարեւոր է, կարծում են արվեստագետները:

Այդուհանդերձ, սեմինարի կազմակերպիչների նպատակը բողոքելը չէ. “Մենք պարզապես ցույց ենք տալիս: Մեր նպատակն ամեւնեւին էլ բողոքելը չէ: Մենք ուղղակի ցույց ենք տալին”,- կարծում է Եվա Խաչատրյանը:

Այսօր արդեն սկսվել է սեմինարի առաջին օրը: Օրակարգը հագեցած է . նախատեսվում են այցեր մի քանի նորարարական արվեստի հաստատություներ:

Սեմնարի կազմակերպիչների խոսքերով սեմինարները բաց են. ցանկացողները կարող են այցելել, ներկայանալ նոր ծրագրերով, հիմք դնել  համագործակցությանը:

Մանրամասների դեպքում կարող եք զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով. 0 55 19 97 81

Մարիամ Մուղդուսյան

 

Դիտվել է 759 անգամ:
Print Friendly

Leave a Reply