«Եվրո 2012»-ի անցումային խաղերի վիճակահանությունը կատարված է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | October 14, 2011 12:59
Լեհաստանի Կրակով քաղաքում կազմակերպված վիճակահանությամբ պարզվեց, թե Եվրոպայի առաջնության անցումային խաղերում որ թիմերն են միմյանց հետ մրցելու: Խմբային մրցաշարերում 2-րդ տեղեր գրաված 8 թիմերն անցումային մրցամարտերում վիճարկելու են 4 ուղեգրեր:
Հայաստանի հավաքականի հետ միևնույն խմբում ընդգրկված Իռլանդիայի ընտրանին կմրցի Էստոնիայի հավաքականի հետ: Հարաբերությունները կորոշեն նաև Թուրքիայի և Խորվաթիայի, Չեխիայի և Չեռնոգորիայի, Բոսնիա և Հերցեգովինայի ու Պորտուգալիայի հավաքականները: Ընդ որում, Էստոնիայի և Չեռնոգորիայի ներկայացուցիչներն առաջին անգամ են խաղում անցումային մրցամարտերում:
Թիմերը երկուական հանդիպում կանցկացնեն նոյեմբերի 11-12-ին և 15-ին: Անհրաժեշտության դեպքում երկրորդ խաղից հետո լրացուցիչ ժամանակ կտրամադրվի, կնշանակվեն նաև 11 մ-ոց հարվածներ` լավագույնին ի հայտ բերելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
