Դատական նիստ. Մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանը ներողություն է խնդրում բայց իրեն մեղավոր չի՞ ճանաչում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 14, 2011 12:30

Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 13-ին կայացել է մանկապղծության մեջ մեղադրվող գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի հերթական դատական նիստը: Նիստի ընթացքում հարցաքննվել է հենց Տեր-Պողոսյանը: Նիստը եղել է դռնփակ, հարցաքննությունն անցկացրել է մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը, տալով հարցեր, սկսած գործարարի աշխատանքային գործունեությունից, մինչեւ բուն դատաքննության ապացույցներ հանդիսացող փաստեր:

Ըստ մեղադրող դատախազի, հարցաքննությունը բավականին ծավալուն է եղել: Վերջինս լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց նաեւ, որ թեեւ Տեր-Պողոսյանը զղջում է իր կատարած արարքների համար, բայց այդուհանդերձ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

«Իր արածի համար նա զղջում է, սակայն ինքը իրեն մեղավոր չի ճանաչում այն հոդվածներում, որով մեղադրանք է առաջադրված: Այսինքն փաստաբանի այն խոսքը, որ տպագրվել է մամուլում, նա կամ ճիշտ չի ընկալել, կամ ճիշտ չի մեկնաբանվել իրեն, կամ ինքը ցանկացել է այդպես ներկայացնել, այսինքն ինքը իրեն մեղավոր չի ճանաչում, բայց իր կատարած արարքների համար ներողություն է խնդրում ժողովրդից, այդ տուժողներից եւ զղջում »,-ասաց նա: Մեղադրող դատախազը չցանկացավ հրապարակել դռնփակ նիստի փաստերը, բայց նշեց. «Ինձ համար եւս տարօրինակ է Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից նշված այն փաստը, որ իր մեղքը չընդունելը կապված է իր եւ անչափահաս տղաների փոխադարձ ցանկությամբ, թեեւ զարմանալի է 12-14 եւ 70 տարեկան նույն սեռի ներկայացուիչների մեջ փոխադարձ սեռական ցանկությունը»:

Հիշեցնենք, որ մանկապղծության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Տեր-Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասով եւ 139 հոդվածի  2-րդ մասի 3-րդ կետով: Դատախազությունը հաստատել է մեղադրանքը եւ այս քրեական գործն արդեն ուղարկվել է Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ըստ իրավասության քննելու համար: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին:

 

News.am

 

Դիտվել է 710 անգամ:
Print Friendly

Leave a Reply