Լոս Անջելեսում հայ բժիշկներ են ձերբակալվել թմրանյութեր տարածելու մեղադրանքով

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 14, 2011 12:34

Լոս Անջելեսում ձերբակալվել են երկու հայ բժիշկներ, որոնց մեղադրանք է առաջադրվել ուժեղ ներգործող դեղամիջոցների ապօրինի վաճառքի մեջ: United Press International-ի փոխանցմամբ, Մայք Միքայելյանն ու Անժելիկա Սանամյանը Medicare համակարգից անվճար մոտ մեկ միլիոն դոլարի Օքսիկոնտին տեսակի դեղամիջոցներ են ստացել, որը իրենց պատկանող կլինիկայի միջոցով պետք է բաժանեին կարիքավորներին, սակայն իրենց հանցակիցների միջոցով դրանք վաճառել են սեւ շուկայում հատը 23-27 դոլար արժեքով:

Դատախազ Անդրե Բիրոտը հայտնել է, որ գործով ձերբակալվել է 14 մարդ, սակայն Միքայելյանն ու Սանամյանը եղել են հանցախմբի ղեկավարներն ու կազմակերպիչները: Նրանք վաճառքն իրականացրել են ինչպես անհատ թմրավաճառների, այնպես էլ մի քանի դեղատների միջոցով: Պարզվել է, որ Մայք Միքայելյանի կլինիկան մոտ 11 հազար օքսիկոնտինի հայտ է ներկայացրել Medicare-ի ստացման համար, ինչն էլ կասկածի տեղիք է տվել եւ հետաքննություն սկսելու առիթ հանդիսացել:

 

NEWS.am

 

Դիտվել է 2138 անգամ:
Print Friendly

Leave a Reply