Գագիկ Ծառուկյանը և ՀՀ սպորտի նախարար Արմեն Գրիգորյանը` Լոզանում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 9, 2009 15:30

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից տեղեկացնում են, որ Միջազգային օլիմպիական կոեմիտեի նախագահ Ժակ Ռոգեի հրավերով Լոզան այցելած ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը հանդիպել են ՄՕԿ-ի ղեկավարին:

Ժակ Ռոգգեն բարձր է գնահատել հայկական սպորտում իրականացվող աշխատանքները` շեշտելով, որ տեղյակ է մարզադահլիճների կառուցմանն ու վերանորոգմանը, ինչպես նաև հանդերձանքի ձեռքբերմանը միտված աշխատանքների ընթացքին, լսել է նաև Հայաստանում անցկացվող միջազգային խոշոր մրցաշարերի, Եվրոպայի, աշխարհի առաջնություններում, Օլիմպիական խաղերում և այլ մրցաշարերում հայ մարզիկների աճող հաջողությունների մասին:

Ծառուկյանn առաջարկել է, որ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի (ԵՎՕԿ) և ՄՕԿ-ի գործկոմի նիստեր անցկացվեն նաև Հայաստանում, քանի որ մեր երկրում դրա համար անհրաժեշտ բոլոր պայմաններն առկա են: Նա նաև ընդգծել է, որ Հայաստանում միջազգային պայմաններին համապատասխանող մարզակառույցներ կան, որոնցում կարելի է ցանկացած մասշտաբի առաջնություն անցկացնել: Նա նաև ցանկություն է հայտնել, որ Օլիմպիական պատանեկան երրորդ խաղերն անցկացվեն Հայաստանում:

Ժակ Ռոգգեն հավաստիացրել է, որ աստիճանաբար ՄՕԿ-ի և ՀԱՕԿ-ի համագործակցությունն ավելի կամրապնդվի, ինչից, ընդհանրապես, կշահի սպորտը, կաշխուժանա նաև Հայաստանի մարզական կյանքը:
Գագիկ Ծառուկյանը և Արմեն Գրիգորյանը հանդիպումներ են ունեցել նաև ՄՕԿ-ի «Սպորտը և մտավոր խաղերը» կազմակերպության ղեկավար Հեյն Վերբրուգենի, Պատանեկան օլիմպիական խաղերի վարչության պատասխանատու աշխատող Էսար Գաբրիելի, «Օլիմպիական համերաշխություն» կազմակերպության տնօրեն Պերե Միրոյի և նրա տեղակալ Պամելա Վայֆոնդի հետ:

Դիտվել է 1544 անգամ:
Print Friendly

Leave a Reply