Այրվել է Բերդի բնակչի խոհանոցը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 14, 2011 12:16

Հոկտեմբերի 13-ին`ժամը 09.43-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում`Սպիտակ քաղաքի ‘’Օդկայան’’ կոչվող թաղա­մասի թիվ 14 տան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.50-ին, մարվել`12.30-ին: Գ.Սահակյանին պատկանող տանը՝ անասնագոմին և ավտոտնակին հարակից գտնվող 500 հակից, այրվել է 30 հակ անասնակեր:

Նույն օրը`ժամը 14.18-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Բերդ քաղաքի Աբովյան փողոցի թիվ 46 տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.45-ին, մարվել`14.57-ին: Այրվել է Մ.Ալավերդյանին պատկանող տան խոհանոցը` գույքով:

Նույն օրը`ժամը 14.48-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացի փողոցի թիվ 160 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է Պ.Սարգսյանին պատկանող ‘’ՎԱԶ-2106’’ մակնիշի 07 ՕՏ 980 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահի առջևի մասը:

Նույն օրը`ժամը 17.05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցի թիվ 40 շենքի 16-րդ բնակարանում:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ա.Սահակյանին պատկանող բնակարանի հյուրասենյակում այրվել են 2 քմ մակերեսով փայտյա հատակ, 2 աթոռ, 1 բազկաթոռ, 1 ջրի սարքավորում, 1 օդափոխիչ:

Նույն օրը`ժամը 23.35-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Տեղում պարզվել է, որ Լ.Կարիբյանին պատկանող ‘’Աուդի G-7’’ մակնիշի 55 TT 955 պետհամարանիշի ավտոմեքենան հարվածել է պատին, ինչի հետևանքով տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում և այրվել է մարտկոցի էլ. մալուխները:

 

Դիտվել է 725 անգամ:
Print Friendly

Leave a Reply