Բյուրական գյուղի կորած բնակչին դեռ չեն գտել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 14, 2011 12:13

Հոկտեմբերի 13-ին`ժամը 12.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի բնակիչ,1933 թվականին ծնված Ռ.Հովհաննիսյանը սեպտեմբերի 29-ին տանից դուրս է եկել և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Բյուրական գյուղի հարակից տարածք է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:

Ժամը 12.35-ից մինչև 16.20-ը Բյուրական և Աղձք գյուղերի հարակից տարածքում իրականացվել են որոնողական աշխատանքներ, որոնք ավարտվել են անարդյունք:

 

 

Դիտվել է 808 անգամ:
Print Friendly

Leave a Reply