Բերեզովսկին դեռևս չի կողմնորոշվել

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 14, 2011 12:21

Իզուր չէ ասված, որ դարպասապահը թիմի կեսն է: Դա ևս մեկ անգամ հաստատվեց Դուբլինում, երբ խաղադաշտից հանիրավի հեռացվեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին և Իռլանդիայի ներկայացուցիչների հետ խաղում մերոնք մնացին անելանելի վիճակում: Այժմ շատերին է հետաքրքրում, թե 37-ամյա  մարզիկն ընդհանրապես կշարունակի մրցելույթները, կկարողանա՞ օգնել Հայաստանի հավաքականին: Պարզվում է, որ Բերեզովսկին դեռևս չի կողմնորոշվել իր ֆուտբոլային կարիերայի հետագայի հարցում: «Sovsport.ru»-ին տված հարցազրույցում  դարպասապահը նշել է, որ Հայաստանի ազգային թիմը շատ լավն է և ինքը դեռևս կցանկանար այնտեղ խաղալ, բայց չգիտի, թե ինչ կլինի մոտ ապագայում: «Ես դեռևս կարող եմ խաղալ: Սակայն ակումբում` մերձմոսկովյան «Խիմկի»-ում, գործերը լավ չեն: Ցանկացած դարպասապահ կճնշվի նման ցուցանիշների դեպքում: Ես կխոսեմ այդ թեմայով ակումբի ղեկավարների հետ: Պայմանագիրս նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը»,- ասել է նա` ավելացնելով, որ ամռանը վերջնականապես կորոշի հավաքականում ապագայի հետ կապված գործերը:

Դիտվել է 660 անգամ:
Print Friendly

Leave a Reply