Սարի թաղում փլուզվել է տան հենապատը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 14, 2011 12:05

Հոկտեմբերի 13-ին`ժամը 10.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի թաղի 2-րդ շարքի  թիվ 39 տան հենապատը փլուզվել է:

Դեպքի վայր  մեկնած  փրկարարները պարզել են, որ վերոհիշյալ հասցեում գտնվող տան հիմնատակից փլուզվել է մոտ 10 քմ մակերեսով հատված: Պատճառը ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի վիճակն է՝ բնակելի կառույցների շինարարական նորմերին անհամապատասխանությունը,ինչպես նաև նորակառույց ճանապարհով անցնող տրանսպորտային միջոցները՝ հատկապես բեռնատար ավտոմեքենաները, տատանումներով ազդում են տվյալ տարածքի վրա:

Նման իրավիճակում կարող են հայտնվել նաև մի քանի այլ տներ:

 

 

Դիտվել է 814 անգամ:
Print Friendly

Leave a Reply