Հայաստանի կին ներկայացուցիչներն աշխարհի առաջնությունում ոչնչով չեն ուրախացնում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 9, 2009 17:01Ճապոնիայի Միե քաղաքում մեկնարկեց գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնությունը: Հայաստանից մասնակցում մեն Անժելիկա Աֆյանը և Նաիրա Մինասյանը: Ստուգատեսում կարողություններն է փորձում 132 մարզուհի: Երկու մրցաձևի` օղակով և ցատկապարանով վարժություններից հետո մեր երկրի ներկայացուցիչներն ընթանում են համապատասխանաբար 89 և 93-րդ տեղերում: Հարց է առաջանում` այսպիսի հավակնություններով միթե կարելի է մեծ փողեր ծախսել և հասնել աշխարհի ծայրը` մրցումների մասնակցելու համար: Հավելենք, որ կատարվածը պատահականություն չէ. ամեն տարի էլ նույն բանը կրկնվում է. մերոնք խայտառակվում են միջազգային խոշորամասշտաբ ստուգատեսներում, սակայն հետևություններ անողներ չկան:






Facebook
Tweet This
Email This Post
