Մաքդոնալդսը Հայաստան կգա ոչ հեռու ապագայում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 14, 2011 11:55
Մաքդոնալդս-ի արագ սննդի առաջին ռեստորանը Հայաստանում կբացվի ոչ հեռու ապագայում:
Այս մասին Մեդիամաքս-ին ասել է «Դալմա գարդեն մոլ»-ի տնօրեն Էդգար Խաչատրյանը:
«Ներկայումս Տաշիր Գրուպը Ռուսաստանում բանակցություններ է վարում Մաքդոնալդսի ներկայացուցիչների հետ, սակայն դրանք դեռ չեն հասել այն կետին, որպեսզի Մաքդոնալդսի ներկայացուցիչներն այցելեն Հայաստան»,-ասել է նա:
Էդգար Խաչատրյանն ասել է, որ բանակցությունների հաջող ընթացքի դեպքում Տաշիր Գրուպը Մաքդոնալդսը Հայաստան կբերի ֆրանչայզինգային պայմանագրի հիման վրա եւ կարծիք հայտնել, որ Մաքդոնալդսի ներկայությունը Հայաստանում հեռու ապագայում չէ:






Facebook
Tweet This
Email This Post
