Հարսնացուի ախտանիշը հղի է լուրջ հետևանքներով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 14, 2011 10:48

Այն երիտասարդ կանայք, որոնք անում են ամեն ինչ, որպեսզի մի քանի կգ նիհարեն ու ավելի բարեկազմ տեսք ունենան   սեփական հարսանիքին,  հնարավոր է, որ հետագայում`  ամուսնությունը գրանցելուց հետո առողջական լուրջ խնդիրների առջև կանգնեն:

Հարավային Ավստրալիայի Ֆլինդերսի  համալսարանի աշխատակիցները հայտարարում են, որ ավելորդ քաշից ազատվելու ցանկությունը, որը հատուկ է հարսնացուների 85 %-ին, հետագայում կարող է հանգեցնել անվերահսկելի գիրացման:

Նրանց հայտարարության համաձայն`  որքան շատ կգ-ներ է գցում հարսնացուն հարսանիքից առաջ, այնքան արագ է սկսում գիրանալ հարսանիքից հետո, իսկ քաշի այդչափ կտրուկ տատանումը լավ հետևանքներ չի ունենում:

Դիտվել է 1337 անգամ:
Print Friendly

Leave a Reply