«Անկախության ճանապարհին»
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | October 14, 2011 10:14
Արցախյան շարժում, Սպիտակի երկրաշարժ, ճգնաժամ և Ղարաբաղյան պատերազմ. այսպիսին էր Հայաստանի Հանրապետության անկախության ձեռքբերման ուղին: Լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանի «Անկախության ճանապարհին» լուսանկարների շարքը ներառում է 1988-1994 թվականների այս բոլոր կարևորագույն իրադարձությունները՝ ներկայացնելով վավերագրական ահռելի արժեք:
Այս լուսանկարները հրատարակվել են աշխարհի խոշորագույն լրատվական գործակալությունների և պարբերականների կողմից, դրանցից շատերը դարձել են ճանաչելի խորհրդանիշներ Ռուսաստանում, Ճապոնիայում, Անգլիայում և այլուր: Ֆրանսիայում «Անկախության ճանապարհին» ֆոտոպատմությունը տպագրվել է լուսանկարչական ալբոմում և ցուցադրվել է Փարիզում, Պերպինյանում և Նիցցայում կայացած միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներում: Իսկ վերջերս լուասանկարների «Ղարաբաղյան շարքը» թեժ քննարկումներ հրահրեց «ՌԻԱ-Նովոստի» գործակալության՝ Կիևում կազմակերպած ցուցահանդեսի ժամանակ:
Ռուբեն Մանգասարյանի «Անկախության ճանապարհին» ցուցահանդեսը Երևանում բացվում է առաջին անգամ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո, և նվիրվում է Հայաստանի Հանրապետության 20-ամյա անկախությանը:
Կազմակերպիչ՝ «Ռուբեն Մանգասարյան մեմորիալ» հիմնադրամ
Ցուցահանդեսի հյուրընկալ` Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոն
—






Facebook
Tweet This
Email This Post
